Սաուդյան Արաբիան ապրիլից պլանավորում է բարձրացնել նավթի գինը ասիական սպառողների համար, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Սաուդյան պետական նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի հայտարարությունը։

Saudi Aramco-ն, ինչպես սպասվում է, Ասիայի համար Arab Light նավթի գինը կբարձրացնի  0.25 դոլարով։ Այսպիսով՝ նախկինում տրամադրված զեղչը 1 դոլարից կդառնա 0.75 դոլար։ Ընդ որում, Saudi Aramco-ն մտադիր է նաեւ մյուս երկու տեսակների նավթի գները բարձրացնել՝ համապատասխանաբար 0.25 եւ 0.35 դոլարով։

Թերթի տեղեկություններով՝ Saudi Aramco-ն հույս ունի, որ նավթի պահանջարկը իր ամենախոշոր սպառող տարածաշրջանում կկարգավորվի, փոխանցում է RIA Novosti-ն։

Ինչպես նշում է թերթը, բարձր գները պետք է թուլացնեն սպեկուլյացիաները այն կապակցությամբ, որ ՕՊԵԿ-ը կարող է պատրաստվել Իրանի հետ թիրախային մրցակցության։