Անկարան պետք է ընդունի այն մեթոդները, որոնք կմշակվեն մարտի 7-ին՝ ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բարձր մակարդակով առաջիկա հանդիպմանը պետք է միջոցներ մշակել, որոնք Թուրքիան պետք է ընդունի՝ փախստականների հոսքը պակասեցնելու համար»,- ասել է վարչապետը։
Ցիպրասը նաեւ հայտնել է, որ եկող երեքշաբթի կայցելի Իզմիր՝ մասնակցելու Թուրքիայի հետ համագործակցության խորհրդի 4-րդ Բարձրագույն խորհրդին։





























