Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալհի նահանգում պայթյունի հետեւանքով առնվազն  24 խաղաղ բնակիչ է տուժել, որոնց թվում կանայք եւ երեխաներ կան, զոհերի մասին տեղեկությունն առայժմ չի հաստատվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ամիր Շահին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսային նահանգի շուկայում: Ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն, պատահարի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 20 մարդը:

«Ահաբեկիչները պայթուցիկ սարքը տեղադրել էին հեծանվառիկշայի վրա եւ այն պայթեցրել մարդկանց մեջ` Դավլաթաբադ շրջանի շուկայում, մոտ կեսօրին, վիրավորելով   24 խաղաղ բնակչի, որոնցից ոմանք կրիտիկական վիճակում են», — Ամիր Շահին է մեջբերում գործակալությունը:

Ոչ մի ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: