Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մարտի 2-ին մահացել է հայտնի ֆինն հանցագործ Մատտի Մարքանենը, ով հայտնի էր Վոլվո մականունով, հայտնում է «Ֆոնատկա»-ն։
1960-ական թթ. Մարքանենը հայտնի էր դարձել Ողջ Սկանդինավիայում «Վոլվո» մակնիշի մեքենաների հնարամիտ գողություններով։ Ավելի ուշ նա սկսել էր մասնակցել զինված հարձակումների, զբաղվել կողոպուտով եւ մաքսանենգությամբ։
Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել Իսպանիայում եւ անգամ փորձել էր ընտրվել խորհրդարան։



























