Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը պոտենցիալ տնտեսական միգրանտներին նախազգուշացրել է, որ նրանք նույնիսկ չմտածեն Եվրոպա գալու մասին, հայտնում է Gazeta–ն ՝ վկայակոչելով Associated Press–ը:

Ավելի լավ կյանքի որոնումներում Եվրոպա ձգտող միգրանտներին նա կոչ է արել չհավատալ մաքսանենգներին ու մնալ իրենց տներում:

«Այդ ամենը ապարդյուն է: Հունաստանը կամ ցանկացած այլ եվրոպական երկիր երկար ժամանակ չի ծառայի որպես տարանցիկ գոտի»,- հայտնել է Տուսկը: