Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Ժոտեւան հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ազատագրման օրվա տոնակատարություններին հրավիրելու մասին լուրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պաշտոնական միջոցառումներին մասնակցում են Սոֆիայում հավաստագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները : Թուրքիայի նախագահին հրավիրելու մասին բոլոր լուրերը կոպիտ մանիպուլացում են եւ իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել է Ժոտեւան :
Ավելի վաղ հայտնել էին, որ Բուլղարիայի իշխանություններն Օսմանյան լծից երկրի ազատագրմանը նվիրված հանդիսություններին հրավիրել են Էրդողանին՝ ընդ որում հրավերք չուղարկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:





























