Եվրահանձնաժողովը հավանություն է տվել լայնածավալ էներգետիկ նախագծի` Հարավային գազային միջանցքի, իսկ ավելի ճշգրիտ` նրա եվրոպական մասի` ԱԱԳ-ի (Անդրադրիատիկ գազամուղը կանցնի Հունաստանի, Ալբանիայի եւ Իտալիայի տարածքներով) կառուցմանը, որն Անդրանատոլիական գազամուղի (TANAP) շարունակությունը կլինի: Այդ մասին տեղեկացնում է RNS-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը:
Նախատեսված է TANAP-ով արտահանել ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի գազը, գազամուղը կանցնի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով, որտեղ կվերածվի TAP-ի եւ այդպիսով կմիացնի Ադրբեջանը եւ Եվրոպան
Եվրամիությունը Հունաստանի եւ գազամուղը կառավարող ընկերության միջեւ համաձայնագիրը ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխանող է ճանաչել: Գազամուղի շինարարությունը պիտի զգալիորեն մեծացնի դիվերսիֆիկացիայի մակարդակը, նվազեցնի ռուսական գազից կախվածությունը, բարձրացնի եվրոպական ռազմավարական շուկայում մրցակցության մակարդակը:
TAP-ում ներդրումների մակարդակը հինգ տարվա ընթացքում գնահատվում 5,6 մլրդ եվրոյի սահմաններում:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի գազային վեճերի համատեքստում Եվրամիությունն իր շուկայի համար այլընտրանքային մատակարարներ է փնտրում` նվազեցնելու Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը, ինչի մասին վերջերս հայտնել էր միջազգային հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Նա նշել է, որ ԵՄ-ը, մասնավորապես, հետաքրքրված է Կասպից ծովից էներգառեսուրսների մատակարարմամբ, այդ պատճառով ԵՄ-ն աջակցում է Հարավային գազային միջանցքի ստեղծմանը:





























