Իտալացի արվեստաբան Անտոնիո դե Ռոբերտիսը պնդում է, որ իրեն հաջողվել է գտնել հասուն տարիքում Վինսենթ Վան Գոգի միակ լուսանկարը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Խոսքը Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում 19-րդ դարի վերջին արված լուսանկարի մասին է: Դրանում 34 տղամարդ է պատկերված, այդ թվում՝ Պոլ Գոգենն ու Էդուար Վյույարը: Դե Ռոբերետիսը հայտարարում է, որ, ամենայն հավանականությամբ, խմբում է նաեւ Վան Գոգը:
Ներկայում լուսանկարը պատկանում է Փարիզի Պատմության ազգային ինստիտուտին: Մասնագետների խոսքով, մինչեւ հիմա հայտնի են Վան Գոգի՝ միայն 13 եւ 19 տարեկանում արված լուսանկարները:
Ի դեպ, 34 տղամարդկանց լուսանկարը մինչեւ հիմա մի շարք հարցեր է առաջացնում: Նախ՝ դրանում պատկերված անձանցից ոչ բոլորն են միմյանց ծանոթ, բացի այդ, ոչ բոլորն են նկարիչ, եւ հայտնի չէ, թե ինչու են միասին լուսանկարվել:




























