Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հրաման է ստորագրել խորհրդարանի լուծարման վերաբերյալ:  Այդ մասին նախագահը հայտնել է պետական  RTS TV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է Reuters-ը:

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակված են ապրիլի  24-ին

«Ժամանակը եկել է եւս մեկ անգամ ստուգելու  բարեփոխումները, որոնք շոշափելի են շատ քաղաքացիների համար», — ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի կառավարությունը դիմել է երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին` խնդրելով լուծարել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել:  Սերբիայի կառավարությունն այդպիսով արձագանքել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի խոսքին այն մասին, թե նոր մանդատ է անհրաժեշտ բարեփոխումների իրականացման եւ ԵՄ-ին անդամակցության բանակցություններն ավարտին հասցնելու համար: