Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի  (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն առաջարկել է արագացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու  գործընթացը: Այդ մասին հաղորդում է   «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:  

«Գիտեք, որ դեռեւս 2014-ին  ԱԱՊԽ-ն որոշել էր Ուկրաինայի կառավարությանը հանձնարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել եւ իմ կարծիքով կառավարությունը բավականաչափ ժամանակ ուներ նախապատրաստվելու դրան: Եկել է որոշում կայացնելու ժամանակը», — հայտնել է Տուրչինովը: