Բրազիլիայում հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասու Լուլա դա Սիլվային, որը հայտնի է նաեւ Լուլա անունով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Հաղորդվում է, որ Դա Սիլվային բերել են հարցաքննության Petrobras պետական նավթային ընկերության կաշառակերության գործով։
Նախկինում Petrobras-ի գործով մեղադրանք էր ներկայացվել երկրի եւս մեկ նախկին նախագահի՝ Ֆեռնանդու Կոլորու դի Մելուին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 19902-1992թթ.։




























