Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օլանդը նաեւ նշել է, որ հեռախոսային բանակցություններն օգտակար էին:

Զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են ապագայում նույնպես Սիրիայի թեմայով հեռախոսային քննարկումներ կազմակերպել:

Բացի դրանից Ֆրանսիայի նախագահը նշել է,որ հրադադարի ռեժիմը Սիրիայում պետք է համատարած պահպանվի, բացառությամբ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի: