Ինդոնեզիայում ուղեւորատար լաստանավ է խորտակվել, որը Բալի կղզուց ուղեւորվում էր Ճավա կղզի։ The Straits Times-ի փոխանցմամբ, հստակ չէ, թե որքան մարդ է եղել լաստանավում։ Բալիի փրկարարական ծառայության տվյալներով, նավում 51 մարդ է եղել, որոնցից 14-ը՝ անձնակազմի անդամներ։
Երբ լաստանավը սկսել է խորտակվել, մարդիկ սկսել են նետվել ջուրը։ Ներկայումս դեպքի վայրում փրկարարական գործողություն է ընթանում։ Ջրից դուրս բերված մարդկանց թիվը չի նշվում, հայտնում է Lenta-ն։




























