ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման, Հյուսիսային Կորեայի հետ կապված իրավիճակի հարցեր, ինչպես նաեւ նավթի համաշխարհային շուկայի կայունացման ուղղությամբ քայլերը: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում կարծիքներ են փոխանակվել Սիրիայում հրադադարի թեմայի շուրջ: Անդրադարձ է եղել նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված լարված իրավիճակին»,- ասել է Պեսկովը:

Նա նաեւ հավելել է, որ առաջարկներ են հնչել նավթի շուկայի կայունացման ուղղությամբ քայլերի առնչությամբ՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ օտարերկրյա գործընկերների հետ: