Պերուում բրիտանացի եւ ֆրանսիացի զբոսաշրջիկի են ձերբակալել Մաչու Պիկչուի ֆոնին մերկ լուսանկարվելու համար:
23-ամյա Ադամ Բերթոնին եւ 28-ամյա Էրիկ Քսավիե Մարիեսին մերկ լուսանկարվելիս նկատել են տեղի պահպանության աշխատակիցները: Երիտասարդները ձերբակալվել են, նրանց բարոյականության նորմերը խախտելու մեղադրանք է առաջադրվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, միջադեպի առիթով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կապ է հաստատել Պերուի իշխանությունների հետ:






























