«Աստղային պատերազմների» R2-D2 մոդելի ռոբոտի ստեղծողներից մեկին, հատուկ էֆեկտների գծով մասնագետ Թոնի Դայսոնին են մահացած են գտել Մալթայի Գոցո կղզու իր տանը: Այս մասին The Times of Malta-ին հաղորդել են կղզու իշխանության ներկայացուցիչները:

Ոստիկանները Դայսոնի մարմինը հայտնաբերել են ընկերների դիմելուց հետո, որոնք նրան մի քանի օր չեն տեսել: Իրավապահները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել:

Թոնի Դայսոնի պաշտոնական կայքի հաղորդմամբ, նա R2-D2 ռոբոտի 8 տարբերակ է ստեղծել, բացի այդ, աշխատել է Sony, Philips եւ Toshiba ընկերությունների հետ:

Ըստ ՏԱՍՍ-ի, R2-D2 մոդելը մշակել է Ռաֆ ՄաքՔորրին, աշխատանքներին մասնակցել է նաեւ հատուկ էֆեկտների մասնագետ Ջոն Սթիրսը: