Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին տեղեկացրել է Ուկրաինայի հարցով նախօրեին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին:

Ըստ ՏԱՍՍ-ի, բանակցությունների ընթացքում Լավրովն ու Քերրին քննարկել են նաեւ Սիրիայի խնդիրն ու պայմանավորվել ակտիվորեն նպաստել սիրիական կարգավորման հարցով Միջազգային աջակցման խմբի աշխատանքներին: