ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ մարտի սկզբին Կուբա նախանշված ուղեւորության չեղարկումը չի ազդի այս ամսվա վերջին ծրագրված նախագահ Բարաք Օբամայի այցի վրա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նա հիշեցրել է, որ փետրվարի վերջին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Քերրին հայտարարել էր «առաջիկա շաբաթներին» Կուբա այցելելու մտադրության մասին՝ մարդու իրավունքների հարցերով երկխոսության մասնակցելու համար: «Դրանից հետո նա որոշեց, որ Կուբա կմեկնի նախագահի հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, սպասվում է, որ Օբաման Կուբա կայցելի մարտի 21-22-ին: