ՌԴ–ն Սիրիայում խաղաղ կարգավորման բանակցություններում առաջատար դեր է ստանձնել, նրա մասնակցությունն օգտակար էր, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ուրբաթօրյա ավանդական ճեպազրույցի ընթացքում:
«Ռուսաստանի հետ մեր տեսակետները Սիրիայի վերաբերյալ շատ հարցերում չեն համընկնում, ես էլ չեմ ասում Սիրիայի սահմաններից դուրս: Բայց Ռուսաստանը առաջատար դեր է ստանձնել խաղաղ բանակցություներում, դրանք օգտակար էին ու համատեղ»,- ասել է Քիրբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմ, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ի գիշերը՝ Դամասկոսի ժամանակով: Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ու ԱՄՆ –ի միջեւ խորհրդակցությունների ընթացքում:




























