Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մեքենան վթարի է ենթարկվել, նախագահը չի տուժել:

«Մեքենան ընկել է ջրատար առվի մեջ, բայց ոչ ոք չի տուժել: Տեսականորեն նման բան չպետք է տեղի ունենար»,-ասել է նախագահ Դուդան:

BMW մակնիշի մեքենայի հետեւից անիվն է պայթել, եւ լիմուզինն ընկել է ջրատար առուն: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: