Հոնդուրասի մայրաքաղաքում զինված հարձակման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Ոստիկանական համազգեստով 5 տղամարդ ավտոմեքենայով մոտեցել են բիլիարդի սրահին եւ կրակ բացել ԱԿ-47 ավտոմատներից:

Ութ հոգի մահացել է տեղում, եւս երկուսը՝ հիվանդանոցում:

Հոնդուրասում օրական միջինը 16 սպանություն է տեղի ունենում: Հիմնականում պատճառը նարկոկարտելների եւ հանցագործ խմբերի միջեւ պատերազմներն են: