Ամերիկյան Մինոսետա նահանգում շունն ավտովթարի մեղավոր է դարձել: Այս մասին հաղորդում է Fox9-ը: Ականատեսները լուսանկարել են թեթեւ մարդատար մեքենայի բախված բեռնատարը: Վարորդի տեղում պատուհանից ճերմակ շուն է նայում:

Պարզվել է, որ վարորդը կայանել է բեռնատարն ու խանութ գնացել: Այդ ժամանակ լաբրադորն ինչ-որ կերպ ընթացքի մեջ է դրել մեքենան, որն առաջ է գլորվել՝ բախվելով ծառի եւ կայանված թեթեւ մարդատար մեքենայի:

Ըստ Lenta-ի, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: