ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կուսակցությունից իր մրցակցին՝ սենատոր Մարկո Ռուբիոյին կոչ է արել դուրս գալ նախխընտրական արշավից եւ հայտարարել, որ ցանկանում է պայքարել սենատոր Թեդ Քրուզի հետ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, շաբաթ հանրապետականները նախնական ընտրություններ են անցկացրել չորս նահանգներում: Նախնական տվյալներով, Թրամփը հաղթել է Լուիզիանայում եւ Քենթուքիում, Քրուզը՝ Քանզասում եւ Մենում: Իսկ Ռուբիոն նախընտրական ամբողջ արշավի ընթացքում ընդամենը մեկ հաղթանակ է գրանցել:

«Ես նրան կոչ արեցի հրաժարվել նախընտրական արշավից... Նա չի կարող հաղթել Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Քալիֆորնիայում: Կցանկանայի մրցել Քրուզի հետ»,- Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Թրամփը: