Ճապոնիայում դահուկավազքի մրցումների ժամանակ պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Մրցումներն անցկացվել են Սապորոյում:

Նախնական տեղեկություններով, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ մեկ տղամարդ է ձերբակալվել, նրան հարցաքննում են: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք նա առնչություն ունի պայթյունին:

Պայթյունը որոտացել է մրցումների մասնակիցներին եւ հանդիսատեսին ուղղված արքայադուստր Ակիկոյի ողջույնից հետո: