Լեհական Օպոլե քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահ Անջեյ Դուդայի ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհային պատահարի գործով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ZET ռադիոկայանը:
Ուրբաթ պայթել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը, որում գտնվել է Դուդան: Դրա հետեւանքով մեքենան դուրս է եկել մայրուղուց: Ոչ ոք չի տուժել: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ոչ կանխամտածված ավտովթարի սպառնալիքի ստեղծման հատկանիշներով: Այս հոդվածով մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Առայժմ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել:
Նախագահի ավտոմեքենան ստուգում են: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է նաեւ նախագահի անվտանգության պահպանության բյուրոն:





























