ՌԴ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դեռեւս ծանր է, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին կիրակի «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Սկլիֆոկոսվկու անվան գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունում:

«Վիճակը ծանր է: Վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է աղբյուրը:

Շաբաթ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:

Արմեն Ջիգարխանյանը խորհրդային եւ ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան է, ռեժիսոր, մանկավարժ: Նա ծնվել է 1935 թվականին, Երեւանում: