Գերմանական Bild պարբերականը նյութ է հրապարակել՝ հիմնված Germanwings ավիաընկերության օդաչու Անդրեաս Լուբիցի առողջական վիճակի մասին փաստաթղթերի վրա, որը Ֆրանսիական Ալպերում կանխամտածված կործանման տարավ ուղեւորներով լի A320 ինքնաթիռը:

Այդ փաստաթղթերի համաձայն, դեռեւս 2008 թվականին տվյալներ են եղել, որ էմոցիոնալ խանգարումների պատճառով Լուբիցը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:

Բրեմենում Lufthansa ավիաընկերության օդաչուների դպրոցում պարապմունքների մեկնարկից կարճ ժամանակ անց օդաչուն սկսել է տառապել անքնությամբ, ականջներում ցավերից, համերի եւ հոտի կորստից:

Ըստ Gazeta-ի, բնակվելով քաղաքի ծայրամասում գտնվող հարմարավետ բնակարանում, նա, ամեն դեպքում, չի կարողացել հանգիստ քնել ավտոմեքենաների մշտական աղմուկի պատճառով: Գերհոգնածության պատճառով նրա թռիչքների արդյունքներն ավելի ու ավեվլի անբավարար են եղել:

Դեռեւս այդ ժամանակ քնի պակասի եւ մշտական սթրեսի պատճառով նա երկու ուժեղ հակադեպրեսանտ է ընդունել՝ միրտազապին եւ ցիպրալեքս:

Բժիշկները վստահ են, որ դա Լուբիցի կյանքում դեպրեսիվ շրջան է եղել, ինչը, հավանաբար, հանգեցրել է հոգեկան խանգարումների, արդյունքում՝ նաեւ հոգեկան հիվանդության: