Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը քննադատել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին իր աջ պոպուլիստական հայացքների համար՝ նրան կոչելով սպառնալիք խաղաղության եւ զարգացման համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Լինի դա Դոնալդ Թրամփը, Մարին Լը Պենը կամ Գերտ Վիլդերսը. այս բոլոր աջ պոպուլիստները ոչ միայն սպառնալիք են խաղաղության եւ սոցիալական միասնության, այլեւ տնտեսական զարգացման համար»,- Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է Գաբրիելը:
Գործակալությունը նշում է, որ գերմանական սոցիալ-դեմոկրատների առաջնորդի մեկնաբանությունները նշանակում են, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների առիթով Եվրոպայի քաղաքական գործիչների անհանգստությունն աճում է:





























