Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձեւավորելը «շատ բարդ» է լինելու: Այս մասին գրում Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Իշխող ձախ կենտրոնամետ «Սմեր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետը, 28.8% ձայն է ստացել, սակայն զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:

The Slovak Spectator-ի տվյալներով, խորհրդարան է անցել եւս 7 կուսակցություն՝ հավաքելով 5.4-ից 11% ձայն:

Ֆիցոն նշել է, որ նախարարների կաբինետի ձեւավորման համար որոշակի ժամանակ կպահանջվի, քանի որ խորհրդարանում 8 կուսակցություն է հայտնվել: