Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ նույնասեռականների ամուսնությունների օրիկանացման հարցով հանրաքվե կանցկացնի, եթե իշխող կոալիցիան հաղթի ընտրություններում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վարչապետ Մալքոլմ Թերնբուլը քննադատության է ենթարկվել իր կոալիցիոն կառավարության պահպանողական հատվածի կողմից Սիդնեյում անցկացվող ամենամյա գեյ-շթերքին մասնակցելու համար:
Բացի կառավարության ղեկավարից, ԼԳԲՏ-փառատոնին ներկա է եղել նաեւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Բիլ Շորթենը: Ի տարբերություն վարչապետի՝ նա նաեւ միացել է շքերթին:
Ներկայում նույնասեռականների ամուսնությունն օրինականացվել է աշխարհի 20 երկրներում, Մեքսիկայի մի քանի նահանգներում, Մեծ Բրիտանիայի տարածքի մեծ մասում: Առաջինն այն օրինականացրել է Նիդեռլանդները, 2001 թվականին:





























