Սանտո Դոմինգոյի «Լա Վիկտորիա» բանտում 4 ազատազրկվածներ խոլերայի զոհ են դարձել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Առնվազն 25 բանտարկյալներ վատ են զգացել եւ դիմել բժշկի, որոնք էլ վարակի բռնկում են արձանագրել: Հայտնի է, որ զոհվածներից երկուսը Դոմինիկյան հանրապետության քաղաքացիներ են, մյուս երկուսը Հայիթիից են:

Սանիտարական ծառայությունն ախտազերծել է բանտի ամբողջ տարածքը եւ վերահսկողություն հաստատել այնտեղ: