Չինաստանի Սիան քաղաքի շենքերից մեկում վերանորոգման աշխատանքներ կատարողները փչացած վերելակում կնոջ դի են հայտնաբերել: Այս մասին գրում է The Guardian-ը: Տեղի իշխանությունները նշում են, որ վերելակը հոսանքազրկվել է 30 օր առաջ:

Հունվարի 30-ին վերելակի աշխատանքում խափանումների պատճառով մասնագետների են կանչել: Նրանք անջատել են էլեկտրականությունը, բայց չեն ստուգել, արդյո՞ք վերելակում որեւէ մարդ կա:

Խնդիրը վերացնելու համար վերանորոգման խմբի աշխատողները վերադարձել են միայն մարտի 1-ին: Վերելակում հայտնաբերված կինը տեղի 43-ամյա բնակչուհի է: Նա մենակ է ապրել, այդ պատճառով նրա անհետացումը ոչ ոք չի նկատել:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ կինը մահացել է բնական պատճառներով, սակայն փաստել է, որ նրա մահը հանցավոր անփութության հետեւանք է: