Անցած մեկ օրվա ընթացքում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը խախտվել է 15 անգամ, դրանցից 11-ը՝ Դամասկոսում: Արդյունքում 4 մարդ է վիրավորվել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերի կենտրոնի հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:

«Մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 15 անգամ (Դամասկոսում՝ 11 անգամ, Հալեպում, Համայում, Դերիայում, Իդլիբում՝ մեկական անգամ): Դամասկոսում բնակելի թաղամասերի եւ կառավարական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ անօրինական զինված կազմավորումների արձակած կրակոցների հետեւանքով 4 մարդ է վիրավորվել: Ռուսական եւ սիրիական օդուժի կողմից ընդդիմադիր զինված խմբավորումների դիրքերի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել»,- ասված է հաղորդագրությունում: