95 տարեկանում կյանքից հեռացել է Նենսի Ռեյգանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրին: Այս մասին գրում է TMZ-ը:

Ըստ Gazeta-ի, ընտանիքի ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը:

Նշվում է, որ նախկին նախագահի այրու առողջությունը վերջին տարիներին շատ էր վատացել: Դերասանուհի Նենսին Ռոնալդ Ռեյգանի հետ ամուսնացել է 1952 թվականին, երբ ԱՄՆ ապագա նախագահը նույնպես դերասանական կարիերա էր անում: