Մեկնարկել են ԱՄՆ-ի ու Կորեայի հանրապետության խոշորագույն զորավարժությունները 2010 թ. առայսօր: Դրանց մասնակցելու են ավելի քան 300 հազար հարավկորեացի ու 17 հազար ամերիկացի զինծառայողներ, հայտնել է Հարավային Կորեայում ամերիկյան զինվորական կոնտինգենտի հրամանատարությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հրամանատարային շտաբային զորավարժությունները անցնելու են մարտի 7-ից 18-ը: Foal Eagle-ի շրջանակում զորավարժությունները նույնպես կսկսվեն մարտի 7-ին ու կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը: Ութ շաբաթ կողմերը մի շարք համատեղ ուսումնական դաշտային գործողություններ են անցկացնելու, որոնց մասնակցելու են ՌՕՈՒ, ՌԾՈՒ, բանակը ու հատուկ նշանակության ուժերը:

ԿԺԴՀ Պաշտպանության պետական կոմիտեն էլ հայտնել է, որ «սադրանքների դեպքում Կորեայի ազգային բանակը հարված կհասցնի ԱՄՆ մայրցամաքային մասին ու Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եւ կսկսի Հարավային Կորեան ազատագրելու գործողությունը »: ԿԺԴՀ ժողովուրդն ու բանակը բաց չեն թողնի « հանուն հայրենիքի միավորման սրբազան պատերազմ սկսելու» հնարավորությունը շեշտել են ՊՊԿ-ում: