Մեկ մլն բարելով բեռնված իրանական տանկերը պատժամիջոցները հանելուց հետո առաջին անգամ ժամանել է Եվրոպա, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ըստ գործակալության, «Monte Toledo» տանկերը ճանապարհին է արդեն 17 օր: Նշենք, որ Իրանի նկատմամբ 2012-ից գործող պատժամիջոցները ԵՄ-ն հանել է այս տարվա հունվարի 16-ին:
275-մետրանոց տանկերը ժամանել է իսպանական Cepsa կորպորացիայի նավթի գործարան, որը գտնվում է երկրի հարավային Ալհեսիրաս քաղաքում:




























