Բրիտանիայի միավորված առեւտրային պալատների (British Chambers of Commerce, ВСС) նախագահ Ջոն Լոնգվորթը ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ պաշտպանել էր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջարկը։ Թեպետ նրա կարծիքը տարբերվում է Բրիտանիայի միավորված առեւտրային պալատների անդամների մեծամասնության կարծիքից, գերատեսչությունը նրա հրաժարականը չի կապում քաղաքական շահերի հետ։

Մարտի 4-ին նրան ժամանակավորապես հեռացրել էին պաշտոնից։ Մարտի 6-ին այդ մասին հայտարարություն էր տարածել Առեւտրային պալատը։ Հայտարարության մեջ ասված էր, որ պաշտոնանկությունը պարոն Լոնգվորթի եւ Առեւտրային պալատի ղեկավարության միջեւ երկկողմ համաձայնության արդյունք է եւ արտաքին գործոնների հետ կապ չունի։ «Որեւէ քաղաքական շահ կամ այլ խմբերի շահերը չեն ազդել պարոն Լոնգվորթի պաշտոնանկության որոշման վրա»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ջոն Լոնգվորթը հայտնել էր, ինքը պաշտպանում էր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջարկը։