Ամերիկյան Ջորջիա նահանգի Օքոնի շրջանում, նույնանուն ատոմակայանում պայթյուններ են որոտացել, որից հետո հրդեհ է սկսվել: Այս մասին հաղորդում է Washington Times-ը:

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ հրդեհը տեղայնացվել է հրշեջների՝ դեպքի վայր ժամանելուց 30 րոպե անց:

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, ռադիոակտիվ նյութերի արտահոսքի սպառնալիք չկա: Այդուհանդերձ, երեք ռեակտորներից մեկի աշխատանքը դադարեցվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: