Չինաստանում ածխի հանքահորում գազի պայթյունը 12 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:

Չինաստանի հյուսիսարեւելյան Գիրին նահանգում Բանշան քաղաքի հանքահորում առավոտյան ժամը 6-ին գազի արտահոսք էր սկսվել, որին  հաջորդել էր պայթյուն: Մասնագետները հետաքննում են կատարվածի հանգամանքները:

Մասնագետները տարհանել են մի տուժածի ու հաստատել 12 աշխատողների մահվան լուրը: Աշխատանքները,  որոնց ավելի քան 360 մարդ էր մասնակցում, դադարեցված է, հայտնում է Gazeta–ն: