ԱՄՆ Վերմոնթի նահանգի սենատոր Բերնի Սանդերսը Մենի նահանգում հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում, հայտնում է Associated Press-ը։
Սանդերսը առաջ է անցել իր մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Սանդերսը ստացել է նահանգի 25 պատվիրակներից առնվազն 14-ի ձայները, իսկ Քլինթոնը հավաքել է 6 ձայն։
Այսպիսով՝ նախնական ընտրությունների արդյունքում Քլինթոնը ստացել է 11 նահանգների աջակցությունը, իսկ Սանդերսը՝ 8, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Պուերտո Ռիկոյում հանրապետականների նախնական ընտրություններում հաղթանակ է տարել Ֆլորիդայի նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն։





























