Գերմանիայի Քյոլն քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպից զոհվել է 2 մարդ։ Կրակողը եղել է ծանր հիվանդներից մեկի ամուսինը, որը, սպանելով կնոջը, ինքնասպան է եղել։

Տղամարդը նամակ է թողել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Ողբերգությունը տեղի է ունեցել կլինիկայի ներքին բակում։ Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ երրորդ անձինք հանցագործության մեջ խառը չեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։