Ավստրալիայի ոստիկանությունը ազատել է երեք պատանդներին, որոնց պահում էին Սիդնեյի արվարձաններից մեկի գործարանում։ Այս մասին հայտնում է 9News հեռուստաալիքը։

Ըստ առկա տեղեկությունների՝ պատանդներին ազատելու գործողությունը տեւել է 6 ժամ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործը տեղում սպանվել է։ Նախնական տեղեկություններով՝ պատանդներից ոչ ոք չի տուժել։ «Ենթադրվում է, որ հանցագործը մահացել է հրազենային վնասվածքից, որը նա ինքն է հասցրել իրեն»,- հայտնել է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանությունից։

Կատարվածի հանգամանքները պարզվում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ մարտի 7-ի առավոտյան Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել գործարանում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը վիրավոր են։