Քալիֆորնիայում երկու մարդ է զոհվել ու տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության մնացել՝ էլ Նինյո բնական երեւույթով պայմանավորված վատ եղանակի պատճառով:
Քալիֆորնիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի կին խեղդվել է մեքենայի մեջ Օլիվհերսթ քաղաքում: Վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ անսթափ վիճակում մեքենա վարելու համար, ինչի հետեւանքով ուղեւոր է մահացել: Հայտնում են,ո ր Յուբա օկրուգում ճամփորդող զույգը հայտնվել էր ջրի հոսքի մեջ, որը գոյացել էր այդ տեղանքում սկսված փոթորկի հետեւանքով: Վարորդին հաջողվել է փախուստի դիմել պատահարի վայրից, իսկ նրա հետ ճամփորդող կնոջը գտել են մահացած ջրի տակ՝ 6-8 ֆունտ խորության վրա:
Եվս մեկ մարդ էլ զոհվել է Սան Ռամոն քաղաքի տարածքում ճանապարհից դուրս գալու եւ ծառին բախվելու հետեւանքով: Բեռնատար ավտոմեքենայի ու սպասարկող մեքենայի վթարի հետեւանքով մարտի 6-ի առավոտյան Կորոնա քաղաքի տարածքում ճանապարհին է թափվել մոտավորապես 50 գալլոն վառելիք, հայտնում է SlavicSac.com–ը:
Նաեւ նշում են, որ մինչեւ մեկ ֆուտ տեղումներ են եղել Հյուսիսային Քալիֆորնիայում ու մի քանի ֆուտ ձյուն էլ՝ Սյերա Նեւադայի լեռնային մասում: Ճանապարհային ծառայության տեղական ստորաբաժանումները հայտնում են լեռնային ճանապարհների ու ոլորանների վրա ստեղծված չափազանց բարդ իրավիճակի մասին:




























