Փախստականների հոսքը կասեցնելու հարցով Թուրքիայի եւ Եվրամիության գործողությունների պլանը բոլորի կողմից չի կատարվում։ Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

Նրա խոսքով՝ մարտի 7-ին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը պետք է էական արդյունք տա այդ տեսակետից։ «Դա մեր ընդհանուր խնդիրն է, դա մի կողմի խնդիրը չէ։ Ցավոք, երկու գագաթնաժողովների միջեւ ձեռք բերած համաձայնագիրը բոլոր կողմերը չեն կատարում։ Դա ընդհանուր Եվրոպայի խնդիրն է։ Եթե բոլոր կողմերը չեն, որ կատարում են համաձայնագրի պայմանները, ուրեմն համաձայնագիր չկա առհասարակ»,- ասել է Ցիպրասը։

Ցիպրասի խոսքով՝ Եվրոպայում կան որոշ սկզբունքներ եւ արժեքներ, եւ դրանցից մեկը պատասխանատվությունը կիսելն է ու համերաշխություն ցուցաբերելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։