Սոմալիի օդանավակայաններից մեկում ականապատ նոթբուք է պայթել, ինչի հետեւանքով վիրավորվել է 6 մարդ։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից, փոխանցում է AFP-ն։
Պայթյունը որոտացել է մայրաքաղաք Մոգադիշոյից 325 կմ հեռավորության վրա գտնվող Բելեդուեյնի քաղաքի օդանավակայանի ուղեբեռի զննման կետում։ «Անվտանգության աշխատակիցները վնասազերծել են եւս 2 պայթուցիկ սարք, որոնցից մեկը տեղադրված է եղել տպիչի մեջ»,- ասել է ոստիկանության փոխգնդապետ Ալի Դհուհ Աբդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























