Թունիսի եւ Լիբիայի սահմանին՝ Բեն Ջարդան քաղաքում, գրոհայինների հարձակումները 2 ուժայինի եւ 3 խաղաղ բնակչի կյանք են խլել։ Այս մասին հայտնում է AFP—ն՝ վկայակոչելով բժիշկներին։
Քաղաքային հիվանդանոցի ներկայացուցիչ Աբդելքարիմ Շաֆրուդը հայտնել է, որ զոհվածների թվում կա 12-ամյա երեխա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է մեկ զինվորական եւ ոչնչացվել 10 ահաբեկիչ։ Եվս 2-ը ձերբակալել են։ Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ համաձայն թարմացված տեղեկությունների՝ ոչնչացվել է 13 ահաբեկիչ, եւս վեցին ձերբակալել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բախումները սկսվել էին մարտի 7-ի առավոտյան, երբ գրոհայինները հարձակվել էին բանակի, ոստիկանության եւ ազգային գվարդիայի դիքերի վրա։





























