Պակիստանի հյուսիսում՝ Հայբեր Փահթունհվա նահանգի շրջանային դատարանի շենքի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն։ Ահաբեկչությունից զոհվել է 9 մարդ, ծանր վիրավորում է ստացել 18-ը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղի հիվանդանոցի աշխատակից Ասֆանդար Խանի խոսքով՝ զոհերի թվում կա 2 կին եւ մեկ երեխա։ Ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչը փորձել էր մտնել դատարանի շենք։ Ահաբեկչության պատասխանատավությունը ստանձնել է «Թեհրիք է Թալիբան» խմբավորումը, որի գրոհայինները հայտնել են, որ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը 2011թ. Փենջեբի նահանգապետին սպանած դեսանտավորի մահապատժի վրեժն է եղել, փոխանցում է Lenta-ն։





























