Իտալիայում օդաչուն սպառնացել է կործանել ուղեւորատար օդանավը, եթե կինը լքի իրեն։

The Times-ի տեղեկություններով՝ նման հայտարարություն է արել 2015թ. հունվարին Հռոմից Ճապոնիա մեկնող օդանավի օդաչուն։

Թերթի տեղեկություններով՝ 40-ամյա տղամարդը կնոջ հետ վիճելուց հետո, երբ վերջինս սպառնացել էր հեռանալ ամուսնուց, օդաչուն սկզբում ասել է, որ կսպանի իրեն։ Իսկ թռիչքից առաջ նրան հաղորդագրություն է ուղարկել եւ սպառնացել, որ կկործանի 200 ուղեւոր տեղափոխող օդանավը, եթե նա իրոք հեռանա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Կինը դիմել է Ոստիկանություն։ Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի անվտանգության աշխատակիցները փոխել են օդաչուին։ Նրան աշխատանքից չեն ազատել։ Այս պահին օդաչուն բուժզննում է անցնում։