Fitch-ը 2016 թվականին Ռուսաստանում 1.5%-ի չափով ՀՆԱ-ի անկում է կանխատեսում:

Գործակալության վերլուծաբանները սա բացատրում են նավթի գների անկմամբ, ինչը հանգեցրել է կորպորատիվ եկամուտների կրճատման եւ խստացված բյուջետային քաղաքականության: Միաժամանակ նշվում է, որ բարձր տոկոսադրույքները եւ բնակչության իրական եկամուտների նվազումը ճնշում է գործադրության սպառման վրա:

Fitch-ը նաեւ ենթադրում է, որ 2016 թվականին նավթի Brent տեսակի միջին գինը կկազմի 35 դոլար՝ 1 բարելի դիմաց, իսկ 2017-ին՝ 45 դոլար: Սա գործակալության դեկտեմբերյան կանխատեսումից ավելի ցածր է: Վերլուծաբաններն այս փոփոխությունը բացատրել են այն փաստով, որ հունվարին ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանումը գերազանցել է իրենց կանխատեսումները:

Ըստ ՌԲԿ-ի, ավելի վաղ Fitch-ը Ռուսաստանի ՀՆԱ-ի ոչ մեծ աճ էր կանխատեսել. դեկտեմբերին վարկանիշային գործակալությունը 2016 թվականին 0.5%-ի չափով աճ էր կանխատեսել: