Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը որոշել է, որ չի մասնակցի ԱՄՆ ընտրություններին: Այս մասին տեղեկությունը նա հրապարակել է իր BloombergView կայքում:

«Հաշվի առնելով այս պահին մրցապայքարում ստեղծված իրավիճակը, երբ երկու պալատների ղեկավարներն էլ հանրապետականներ են, մեծ հավանականություն կա, որ իմ թեկնածությունը կհանգեցնի Դոնալդ Թրամփի կամ սենատոր Թեդ Քրուզի ընտրությանը: Դա ռիսկ է, որին ես գնալ չեմ կարող»:

Նա նաեւ նշել է, որ այս պահին պատրաստ չէ սատարել նախագահի թեկնածուներից որեւէ մեկին՝ շեշտելով, որ կշարունակի իր գործունեությունը եւ կփորձի անել հնարավորինս, որպեսզի ընտրողների համար անընդունելի լինեն այն պառակտիչ տրամադրությունները, որ սերմանում են նրանց շարքերում: